ԱՄՆ-ի թեթև ատլետիկայի առաջնությունում մասնակցել է 8-ամսյա հղիություն ունեցող մարզուհին: Ամերիկուհի վազորդ Ալիզիա Մոնտանոյին մրցումներին մասնակցելու թույլտվություն են տվել ամերիկացի բժիշկները:
«Ես չէի ցանկանում ուղղակի մասնակցություն ունենալ: Ես հղիության ընթացքում շարունակել եմ մարզվել և ինձ հիանալի եմ զգում: Ես հասկացա, որ վազքով զբաղվելը օգտակար է թե՛ ապագա մայրիկի, և թե՛ երեխայի համար» – մեջբերում է մարզուհուն L’Equipe-ը:
28-ամայա Մոնտանոն 800 մետր վազքում ԱՄՆ հնգակի չեմպիոն է: Նա իր վազքուղին հաղթահարել է 2 րոպե 32 վայրկյանում, ինչն իր անձնական ռեկորդից ընդամենը 35 վայրկյան է պակաս: