Երիտասարդները դաժանաբար սպանել են դեռահասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սվերդլովի մարզում դաժան սպանություն է իրականացվել: 1995թ.-ի և 1998թ.-ին ծնված երկու երիտասարդները մեղադրվում են խմբակային սպանության մեջ:

Դեպքը տեղի է ունեցել 2014թ.-ի հունիսի 11-ին: Ինչպես պարզել են քննիչները, երիտասարդները հանդիպել են անչափահաս ծանոթին, նրանց միջև վեճ է բռնկվել, որը վերածվել է կռվի: Երիտասարդները մահու չափ ծեծել են իրենց զոհին, իսկ երբ համոզվել են, որ նա մահացած է, տարել են դին լքված շենք և այրել: Մի քանի օր անց երիտասարդները որոշեն են հանցագործությունը թաքցնելու համար հավելյալ միջոցներ ձեռնարկել: Նրանք հավաքել են տղայի մասունքները պարկի մեջ և գցել գերեզմանոցից ոչ հեռու:

Անհետացած տղայի հարազատները դիմել են ոստիկանություն: Ոստիկանության բոլոր ուժերը սկսել են փնտրել տղային: Որոշ ժամանակ անց ստացվել է տեղեկատվություն, որ նրան, հնարավոր է, սպանած լինեն: Շուտով իրավապահներին հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել հանցագործներին: Երիտասարդները խոստովանել են մեղքը և ցույց տվել հանցանքի վայրը, տեղեկացնում է vesti.ru-ն:

Դեպքին ականատես են եղել ևս երեք դեռահասներ, որոնք չեն սպանել տղային, սակայն մասնակցել են նրան ծեծի ենթարկելուն:




Լրահոս