Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին հաղրոդագրություն է տարածել ԴԱՀԿ ծառայությունը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է.
«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.06.2014թ. որոշմամբ իրավաչափ է համարել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումն առ այն, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա չէ կասեցման, իսկ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը ներկայացված հիմքերով համարել է ոչ հիմնավոր:
Հետեւաբար, Վերաքննիչ դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել: Ուստի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից իրականացվող կատարողական գործողությունները շարունակվում են օրենքով սահմանված կարգով` կատարողական թերթին համապատասխան»: