Սառա Բրայթմանը պատրաստվում է տիեզերք թռչելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանն արդեն ամառվա վերջին կսկսի նախապատրաստվել կարճատև ուղևորությանը Միջազգային տիեզերակայան: Նրա թռիչքը նախատեսվում է 2015թ.-ի աշնանը: Մարզումները երգչուհին կսկսի այս տարվա օգոստոս-սեպտեմբերին:

Ինչպես տեղեկացրել է Տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնի պետ Յուրի Լոնչակովը, դա միայն նախնական մարզումներ են: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, Բրայթմանը հիմնական մարզումները կսկսի ամանորյա տոներից հետո:

Նախատեսվում է, որ Բրայթմանի հետ մեկտեղ տիեզերք կթռչեն տիեզերագնացներ Սերգեյ Վոլկովը և Անդրեաս Մոգենզենը: Նրանց գիտարշավը կտևի 10 օր, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, մյուզիքլի աստղի վրա այս թռիչքը էժան չի նստի: Guardian-ի տվյալներով, նա ստիպված կլինի վճարել 52 մլն դոլար: Բրայթմանը կդառնա 8-րդ տիեզերական զբոսաշրջիկը, որն իր ուղևորության համար կվճարի սեփական գրպանից: Նա կլինի առաջին պրոֆեսիոնալ կատարողը, ով կերգի տիեզերքից:

Նրան մրցակից կարող է դառնալ Լեդի Գագան, ով նույնպես ծրագրում է տիեզերք թռչել և երգել այնտեղից:




Լրահոս