ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում փետրվարի 29-ին տեղի ունեցած նիստի ժամանակ կոնգրեսական Ադամ Շիֆը պետքարտուղար Հիլարի Քլինթոնից պահանջել է մեկնաբանել վերջերս Հայոց ցեղասպանության առնչությամբ արած հայտարարությունը: “Կարծում եմ, որ արդարացի կլինի ասել, ես ևս այդպես եմ կարծում, որ Հայոց ցեղասպանության հարցը (ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ցեղասպանությունը պատմական հարց է, ոչ թե քաղաքական) պատմական քննարկումների և եզրահանգումների ենթակա հարց է, ոչ թե քաղաքական: Կարծում եմ, որ ԱՄՆ–ի կառավարությունը ճիշտ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում, քանի որ որքան սոսկալի և հուզումնալից լինի կատարվածը, միևնույն է, պատմական հարցերը լուծելու համար պետական իշխանության օգտագործումը, կարծում եմ՝ մի դուռ է բացում, որը շատ վտանգավոր է անցնելու համար”,–ասել էր Քլինթոնը։ Ինչին Շիֆը պատասխանել է, – “Սովորական բառերով չեմ կարող բացատրել, թե Ձեր վերջին հայտարարությունը որքան վիշտ պատճառեց Ամերիկայի հայ համայնքին և մարդու իրավունքների շարժման ակտիվիստներին”, հիշեցնելով, որ թե նա, թե Բարաք Օբաման` ԱՄՆ Սենատում աշխատելու տարիներին համապատասխանաբար 2006թ. ապրիլի 20-ին և 2005թ. ապրիլի18-ին նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակներում:
Քլինթոնը փոձել են համոզել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ