Հաշիվ-ապրանքագրերի տրամադրումը սկզբնական շրջանում պարտադիր կլինի․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ապրանքների մատակարարում իրականացնող խոշոր ընկերություններից շատերը իրենց գործընկեր խանութներին արդեն տեղեկացրել են, որ հուլիսի մեկից մատակարարվող ապրանքների հետ պարտադիր տրամադրելու են հաշիվ-ապրանքագրեր:

 Սա Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 14-ին խոշոր գործարարների հետ  հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունն է այն մասին, որ հուլիսի 1-ից «գիծ է քաշվում, եւ խոշոր բիզնեսը դուրս է գալիս ստվերից։

Խանութներում, սակայն, նշում են, որ հուլիսի մեկից հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու մտադրության մասին դեռ չեն հայտնել մի քանի ընկերություններ, որոնց թվում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի հետ կապված ընկերությունները:
Խանութներում մեր թղթակցին տեղեկացրել են նաեւ, որ մատակարարները նշել են, թե հաշիվ-ապրանքագրերի տրամադրումը պարտադիր է լինելու առնվազն սկզբնական շրջանում, «մինչեւ տեսնենք ինչ է լինելու»:

Նշենք, որ խոշորների կողմից մատակարարումների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում սպասվում է ապրանքների գների զգալի աճ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս