«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի կոողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ըստ էության, ի սկզբանե չլինելով Ռուսաստանի մեկուսացման քաղաքականության գործիք, հընթացս վերածվել է այդպիսի գործընթացի, այսինքն՝ ստացել է նաեւ այդպիսի նշանակություն։
Հետեւաբար, երբ քննարկում ենք նոր իրավիճակում Հայաստանի տեղը, դերը, անելիքը, անկասկած նաեւ պետք է ուշադրություն դարձնենք մեկուսացնող նշանակությանը, որ ստորագրման գործընթացը ձեռք է բերել այդ երեք երկրների դեպքում՝ Ռուսաստանի հանդեպ։
Եվ այսպես, ի՞նչ պետք է անի Հայաստանն այս դեպքում կամ ի՞նչ է մնում անել Հայաստանին։ Որովհետեւ Հայաստանը, ըստ էության դառնալով ռուսական քաղաքականության կցորդ, իրեն դրել է այդ մեկուսացման շրջանակ, եւ անգամ եթե Արեւմուտքում ինչ-որ հրաշքով մտածում են Հայաստանը մեկուսացման շրջանակից դուրս բերելու մասին, ապա ներկայիս քաղաքականությանպայմաններում դա դառնում է անհնար։ Ռուսաստանը թույլ չի տա եւ Հայաստանի առումով շատ ավելի ագրեսիվ կարձագանքի այդպիսի փորձերին»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: