Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ջավախահայերի՝ «Հզոր հայրենիք» կուսակցությունում: «Հզոր հայրենիք»-ի փոխնախագահ, «Ջավախք» հիմնադրամի ղեկավար Ստեփան Մարգարյանն օրերս հեռուստատեսությամբ հայտարարել է ԲՀԿ-ին սատարելու մասին: Այս փաստն ուշագրավ է նրանով, որ մյուս փոխնախագահը՝ Շիրակ Թորոսյանը, ՀՀԿ համամասնական ցուցակով դարձել է պատգամավոր եւ սատարում է այդ կուսակցությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թորոսյանը նշեց, որ Ս.Մարգարյանը ԲՀԿ-ի եւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ ծրագիր է իրականացրել եւ իր կարծիքը հայտնել է որպես քաղաքացի, նաեւ՝ «Ջավախք» հիմնադրամի նախագահ: «Իսկ կուսակցությունում դեռեւս ընթանում են քննարկումներ՝ առաջիկա ընտրությունների վերաբերյալ, եւ մոտ ապագայում կկողմնորոշվենք, թե ում ենք սատարելու: Կուսակցությունում որեւէ խնդիր չկա, Մարգարյանն իր ելույթում կուսակցության անունը չի էլ տվել»,-ասաց Թորոսյանը:
ՀՀԿ, ԹԵ ԲՀԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ