Երեքմետրանոց ալիքը 15 հոգու ծովն է քշել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսսայի լողափերից մեկում երեքմետրանոց ալիք է բաևձրացել:

Ինչպես Интерфакс-ին տեղեկացրել է տեղի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարը, Չերնոմորկա լողափում ալիքը 15 մարդ է ծովը քշել:

Բարեբախտաբար, նրանցից ոչ մեկը չի տուժել: Բարձր ալիքները ուղղվել են Իլյիչովսկի լողափի կողմը, սակայն դեռ տեղ չեն հասել:

Ականատեսները, սակայն, հայտնել են տուժողների մասին, որոնց թվում կան նաև երեխաներ: Նրանցից մեկը գրել է, որ մարդիկ ոտքերի կոտրվածքներ են ստացել, իսկ լողափը հիմնովին ավիրվել է:

Հնաբնակների խոսքով՝ նման բարձրության ալիքներ Օդեսսայում երբեք չեն եղել:




Լրահոս