ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՉՄՆԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին, ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հղած բաց նամակը անհետեւանք չի մնացել: Ինչպես հայտնում են կազմակերպությունից, Գյումրու սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթեւան, 3 անչափահաս երեխաներին խնամող միայնակ մոր ընտանիքին աջակցելու եւ երեք երեխաներին մանկատուն տեղափոխելու խնդրի մասին հղած բաց նամակի հետքերով Շիրակի մարզպետարանի մի շարք պաշտոնյաներ եւ Գյումրիում գործող բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ երեկ այցելել եւ օգնություն են ցուցաբերել այդ ընտանիքին: Բաց նամակում նշված 33-ամյա միայնակ մայր Լիանա Մելիքյանի` սովամահության եզրին հասած երեխաներին մարզպետարանի աշխատակիցները տեղափոխել են մանկատուն:




Լրահոս