Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 10:30-ին տեղի կունենա բողոքի ակցիա: Այն ուղղված կլինի ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման որոշման: Նշենք, որ վաղը հանձնաժողովն իր նիստում կկայացնի թանկացման որոշումը:
«Այդ օրը 11:00-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, հավանաբար կայացվելու է վերջնական որոշում, որի հիմքերը չկան: Մենք պետք է մեր բողոքը արտահայտեք, ճնշում գործադրենք, կանխենք անօրինական որոշման ընդունումը»,- ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:
Նշենք, որ հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 42 դրամ: