ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է, ԵՎ ՎԵՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում, որտեղ առաջադրվելու ցանկություն ունեն ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն ու ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը, բավական լարված պայքար է սպասվում: Թեեւ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանական վերնախավում որոշում է կայացվել՝ երկու թեկնածուներից որեւէ մեկը չպետք է առաջադրվի, ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը հակառակն է պնդում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ անպայման առաջադրելու է իր թեկնածությունը, եւ որոշումը բեկանման ենթակա չէ: «Անպայման առաջադրվելու եմ, անպայման մասնակցելու եմ ընտրություններին»,-վստահեցրեց Գեւորգյանը:




Լրահոս