Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում ԲՀԿ համամասնական ցուցակում տեղ չի ունենալու Կոտայքի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված Ռոբերտ Թովմասյանը: Ավելին, ԲՀԿ Կոտայքի մարզային կառույցում որոշվել էր մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների ցուցակը, եւ դրանց մեջ եւս Թովմասյանը չկար: Ընտրատարածքում, որտեղից նա դարձել էր պատգամավոր, առաջադրվելու է Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը: Այս փաստն այնքան էլ դուր չի եկել Թովմասյանին: Ուշագրավն այն է, որ վերջերս «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում նա մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու ցանկություն էր հայտնել:
ՏԵՂ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ