ԻՐԱՐ ՀԱՍԿԱՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով երեկվա դատական նիստում շարունակվել է նախաքննական ցուցմունքների, մասնավորապես` առանցքային վկա Արման Մնացականյանի հարցաքննության տեսագրության հրապարակումը: Նիստին նաեւ նոր վկա է հրավիրվել` դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Արտակ Հովհաննիսյանը: Արտակ Նազարյանի քրոջ` Ծովինար Նազարյանի խոսքով, նոր վկան «նույնպես շինծու վարկածի ստեղծագործողներից, թելադրության դասը կրկնած կարեւոր վկաներից մեկն էր»: Ըստ տուժողի ներկայացուցչի` Երեւանից հեռու դատարանն իրեն բավականին ազատ էր զգում, փաստաբանն ասում էր` չհասկացա, դատախազն ասում էր` կհասկանաս, դատավորն էլ արձագանքում էր. «Ես եմ ըստեղ հասկացնողը»: «Շատ «ուրախ» մթնոլորտում էր անցնում»,-NEWS.am-ին փոխանցել է  մահացած զինծառայողի քույրը: Հաջորդ նիստը մարտի 6-ին է:




Լրահոս