Առողջապահության նախարարության կողմից ընտրվել է 12 նկար, որոնք պետք է «զարդարեն» ծխախոտի տուփերը: Հիշեցնենք, որ 2010-ին որոշվեց տուփերի վրա գրել կարգախոսներ ծխամոլներին վախեցնելու համար, այնուհետեւ անցնել գրաֆիկական մեթոդների: Նկարները` ծխով լի թոքերի, թափվող ատամների եւ նույնիսկ մահացած նորածինների տեսքով, կհայտնվեն բոլոր ծխախոտների տուփերի վրա 2012-ի հուլիսի 1-ից: Փորձագետների կարծիքով` համաձայն միջազգային փորձի` ծխամոլների 2/3-ը , դիտելով նկարները, ցանկանում է թողնել ծխելը:
ՆԿԱՐՆԵՐ` ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ