Սյունիքի ամենակարող մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ սկանդալից հետո հրապարակային գործչի համբավ ստացած գործարար Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է ԲՀԿ անդամ դառնալ։ Այս մասին նա հայտնել է “Հրապարակ”-ին եւ շուտով կհայտարարի ավելի մեծ լսարանի առաջ։ Սիլվա Համբարձումյանը բազմացրել է իր եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) միջեւ միջադեպը պատկերող սկավառակը, որը կբաժանի, որպեսզի լրագրողներն իրենց աչքով տեսնեն եւ ամբողջ աշխարհին էլ ցույց տան, “թե ինչ է կատարվել այնտեղ, եւ ով է այդ մարդը”։
Սիլվա Համբարձումյանը ԲՀԿ անդամ կդառնա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ