Թեհրանում բնակվող լրագրող, բլոգեր Վարդան Դավթյանը “Ազատություն” ռադիոկայանին փոխանել է, որ Իրանում ուրբաթ օրը կայացած ընտրությունների արդյունքում իրանահայ համայնքից երկու պատգամավոր է ընտրվել խորհրդարան: Պատգամավորներից մեկը ներկայացնում է Թեհրանի և հյուսիային իրանահայությանը, մյուսը` Սպահանի, Նոր Ջուղայի և հարավային իրանահայությանը: Ընտրված հայ պատգամավորներն են Կարմեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը: Իրանի կրոնական փոքրամասնությունները ունեն հատուկ ընտրատեղամասեր, որտեղ քվեարկում են իրենց թեկնածուների օգտին:
Իրանի խորհրդարան են ընտրվել երկու հայ պատգամավորներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ