ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդիպում են միմյանց: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` նրանք հատկապես վերջին շրջանում հիմնականում հանդիպում են Ծաղկաձորում, որտեղ Սարգսյանը հանգստյան օրերին բուրան է քշում, իսկ Քոչարյանը՝ դահուկ` բարդ ոլորապտույտներում: Վերջին հանդիպումը, ըստ նույն աղբյուրի, տեղի է ունեցել անցած կիրակի: Այլ մանրամասներ, սակայն, մեզ չհաջողվեց ճշտել. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ նախագահի նստավայրը մեր նամակները սովորաբար անպատասխան է թողնում:




Լրահոս