ՄԱՐԶՊԵՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր պաշտոնը ստացել է վերջերս` մայիսի 8-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նա իր հայտարարագիրը ներկայացրել է պաշտոնը ստանալուց օրեր անց՝ մայիսի 22-ին: Ըստ հայտարարագրի՝ նա ունի մեկ հողամաս, մեկ բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Նրա դրամական միջոցները ներկայացված են երեք արժույթով: Նա ունի 7 մլն 600 հազար դրամ, 33 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Մեկ տարվա ընթացքում մարզպետի եկամուտը եղել է միայն աշխատավարձը:
ՊԱՏԱՍԽԱՆ
«Ժողովուրդ» թերթի՝ 18.06.2014 թվականի համարում տպված տեղեկության մասով մենք ստացել ենք Վալերի Հովհաննիսյանի փաստաբան՝ Լեւոն Բաղդասարյանի գրությունն այն մասին, որ մայիսի 17-ին Երեւանում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործով, որ իբր գործով մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանը գործը վարող քննիչին դիմում է ներկայացրել այն մասին, որ իրեն պատկանող X6 մակնիշի ավտոմեքենան չկա՝ իրականությանը չի համապատասխանում: Վալերի Հովհաննիսյանը տվյալ քրեական գործով մեղադրյալ չէ, Վալերի Հովհաննիսյանը քննիչին դիում չի ներկայացրել այն մասին, որ իրեն պատկանող ավտոմեքենան չկա:
«Լուրեր կան, որ Հովհաննիսյանները կասկածներ ունեն այն մասին, թե իրենց նվեր տված այդ ավտոմեքենան տարել է ջավախցի Հակոբը»՝ իրականությանը չի համապատասխանում: Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը երբեք կասկածներ չի ունեցել, առավելեւս երրորդ անձանց կասկածներ չեն հայտնել, որ իրենց ավտոմեքենան տարել է ջավախցի Հակոբը:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ