Քամին հոսանքազրկել էր գյուղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 5-ին, ժամը 13:00-ին ՀԷՑ ՓԲԸ-ի Դեբեդ մասնաճյուղից տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Լոռու մարզի Սարահարթ գյուղի մոտակայքում ընկել է բարձրավոլտ մետաղական էլեկտրասյուն, որի պատճառով հոսանքազրկվել է 15 համայնք (Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք, Սարամեջ, Ջրաշեն, Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Խնկոյան, Լուսաղբյուր, Հարթագյուղ, Կաթնաջուր, Սարահարթ, Գոգարան, Շիրակամուտ, Գեղասար, Սարալանջ, Լեռնավան գյուղերը և Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասը):Դեբեդ մասնաճյուղի աշխատակիցներն իրականացրել են վթարավերա  կանգնողա-կան աշխատանքներ, և ժամը 16:55-ի դրությամբ հոսանքազրկված գյուղերի էլեկտրամատակարարումը վերականգնվել է:




Լրահոս