Մատանին գողացել ու գրավադրել է՝ պատճառելով 40.000 դրամի վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի 32-ամյա մի բնակչի:Պարզվել է, որ ս/թ հունվարին նա հյուրընկալվելով իր ծանոթուհու տանը և օգտվելով նրա անուշադրությունից՝ գողացել էր ոսկյա մատանի` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:Ոստիկանները պարզել են նաև, որ մատանին ներկայումս գրավադրված է Մեծամոր քաղաքի գրավատներից մեկում:Կատարվում է հետաքննություն:




Լրահոս