Հունվար ամսին նախորդ ամսվա նկատմամբ Հայաստանի սպառողակական շուկայում արձանագրվել է 3,6 տոկոս գնաճ, իսկ փետրվարին հունվարի նկատմամբ գրանցվել է 0,9%-ով գնանկում,-այսօր ներկայացնելով 2012-ի առաջին երկու ամիսներին Հայաստանում արձանագրված գնաճի տեմպերը նշեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Մասնավորապես ըստ նրա, հունվարին սպառողական ապրանքների շուկայում դիտարկված 13 ապրանքներից միայն շարքարավազի դեպքում է գնակում նկատվել, մյուսներում գնաճ է գրանցվել: Իսկ փետրվար ամսին նույնչափ ապրանքատեսակներից յոթում է գնանկում նկատվել՝ ձկնամթերք, կաթնամթերք, ձու, կենդանական եւ բուսական յուղ, միրգ, բանջարեղեն, շաքարավազ: Իսկ գնանճը է եղել՝ հացի, սուրճի, մսամթերքի եւ այլ մթերքների դեպքում: Ոչ ոգելից խմիչքների շրջանում գները պահպանվել են: Ըստ Գուրգեն Մարտիրոսյանի՝ 11 բնակավայրերից ամենաբարձր գնաճը գրանցվել է Եղեգնաձորում, իսկ ամենաբարձր գնանակումը՝ Թալինում:
փետրվարին Հայաստանում գնանկում է նկատվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ