Հ. Աբրահամյանը Ս. Սարգսյանին ծննդյան կապակցությամբ ոչինչ չի նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանին նրա ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ոչինչ չի նվիրել. այս մասին հաղորդում են մեր գործընկերները:

«Սերժ Սարգսյանի ծնունդը ես շնորհավորել եմ կայքում, նաև՝ հեռուստատեսությամբ:

Որևէ նվեր չեմ տվել, նման ձևաչափ չկա, որ միմյանց նվեր անենք: Մենք՝ կառավարությունը, լավ աշխատանքով փորձում է նախագահի ուսերից բեռը վերցնել: Ինչքան լավ աշխատենք, այդքան լավ:

Համոզված եմ, որ նվերն այն կլինի, որ կառավարությունը լավ աշխատի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հունիսի 30-ին տոնում էր ծննդյան 60-ամյակը:




Լրահոս