Հուլիսի 3-ին, ժամը 23.39-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Ոսկեհատ հատվածում (1-ին կմ) «Օպել» մակնիշի 34 OR 156 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել դաշտը, ինչի հետևանքով վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Ա.-ը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի փականը: