«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությունն առաջարկում է ակցիա անցկացնել և 1 ժամով անջատել էլեկտրականությունը՝ որպես բողոք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ.
«1 ժամով անջատենք էլեկտրականությունը` որպես բողոք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ակցիան շարունակվելու միտում ունի, այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի.
Ամբողջ աշխարհում ընդունված, կարելի է ասել ավանդույթ դարձած նախաձեռնություն է գործում. Ամբողջ աշխարհը, նաև ՀՀ քաղաքացիները մասնակցում են այդ ակցիային, հրաժարվում են մեկ ժամով էլեկտրաէներգիայից, երկրագնդի տաքացման դեմ պայքարին.
Այս նախաձեռնությամբ ոչ միայն կարելի է պայքարել երկրագնդի տաքացման դեմ , այլ նաև ՀՀ կառավարությանը ստիպել կատարել ՀՀ քաղաքացիների պահանջները……………………….
Ավելի արդյունավետ պայքարի տարբերակ լինել չի կարող.
Պարզապես իրազեկեք բոլոր ձեր հարազատներին ու ընկերներին, որ այս նախաձեռնությունը ընդգրկվի ողջ ՀՀ տարածքում», – նշված է մախաձեռնության հայտարարության մեջ: