Ռոբերտ Նազարյանի ունեցվածքի վիճակագրությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Armlur.am-ը կներկայացնի թե ինչ կարողություն ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Սկսենք դեռևս 2011թ. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա ունեցվածքից: 2011թ. նա հայտարարագրել է 112 հազար դոլար և 11 մլն դրամ: Մեկ տարում աշխատանքի վարձատրությունից, տրված փոխառություններից ստացված տոկոսից և գույքը օտարելուց ստացված եկամուտից վաստակել է 46 մլն դրամից ավել գումար:

Untitled

2012թ. տարեկան հայտարարագրում Նազարյանի՝ դոլարով դրամական միջոցներում տեղաշարժ չի եղել: Սակայն 11 մլն դրամը դարձել է 12 մլն դրամ: Մեկ տարում աշխատանքի վարձատրությունից և այլ եկամուտներից նա 8 մլն -ից ավել գումար է վաստակել:

Untitled1

2013թ. հայտարարագրում պատկերը հետևյալն է. նրա դրամական միջոցներում և եկամտում էական փոփոխություններ չեն եղել:

Untitled3

Նրա կնոջ՝ Սվետլանա Խառատյանի հայտարարագրում հետևյալ պատկերն է տիրում: Նա հայտարարագրել է 300 հազար դոլար և 2 մլն դրամ:

Untitled4




Լրահոս