Ռուսաստանը զորավարժություն է անցկացնում Սև ծովում, որին մասնակցում են սևծովայն ռազմական նավատորմի 20 նավեր, ավելի քան 20 ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև ծովային հետևակը և մերձափնյա հրետանին:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, զորավարժությունների ընթացքում մշակվելու են տարբեր ուժերի համարգործակցության, ինչպես նաև հակառակորդի նավերի հայտնաբերման և ոչնչացման խնդիրները:
Ինչպես արդեն տեղեկացրել է Armlur.am-ը, Սև ծովում զուգահեռաբար զորավարժություն է անցկացնում նաև ՆԱՏՕ-ն: Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժությունները սկսվել են հունիսի 4-ին և ավարտվելու են հունիսի 13-ին: Դրանց մասնակցում են Բուլղարիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ռումիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը: