ԼՈՒՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ԳՆԱՑԵԼ Է ԵՐԿՐԻՑ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ում փետրվարի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1 կետի հատկանիշներով (խուլիգանությունը) եւ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ գտնվում է Ֆրանսիայում: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ սույն գործով քննիչը զանգահարել է Սպարտակ Ղուկասյանին եւ գործի հետ կապված հրավիրել ոստիկանություն, սակայն վերջինս ասել է, թե գտնվում է Ռուսաստանում, կգա, նոր կներկայանա: Հանրապետությունում է, թե ոչ Սպարտակ Ղուկասյանը, փորձեցինք պարզել Գյումրու նախկին քաղաքապետի գրասենյակի մամլո ծառայության պատասխանատու Լիլիթ Աղեկյանից, ով նշեց, թե տեղյակ չէ: Ստացվում է՝ Վարդան Ղուկասյանի եւ նրա ընտանիքի «բեսպրեդելին» վերջ չկա: Ու մինչ ոստիկանությունում այս գործով նախաքննությունը շարունակվում է, Սպարտակ Ղուկասյանը իր խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, թքած ունի: Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը եւ նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:




Լրահոս