ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԱՂԱԼԻՔ
ԴԱՇՆԱՄՈՒՐԸ

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Համերգ ճեմասրահում» նախագիծն օրերս հյուրընկալեց միջազգային ճանաչում վայելող դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին: Համերգն ամբողջովին նվիրված էր 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկուն: Դաշնակահարը կատարեց կոմպոզիտորի երեք ճանաչված բալետների վիրտուոզ դաշնամուրային փոխադրումները՝ «Պետրուշկա», «Սրբազան Գարուն» եւ «Հրեղեն Հավք», ինչպես նաեւ Ստրավինսկու օրիգինալ դաշնամուրային ստեղծագործություններից մեկը՝ խաղալիք դաշնամուրի վրա: Շքասրահը լեփ-լեցուն էր եւ մարդիկ հոտնկայս հետեւում էին կատարմանը խաղալիք դաշնամուրի վրա` հատակին:

 

 

LOUIS VUITTON-Ի ԹԱՆԳԱՐԱՆԸ

«Louis Vuitton» նորաձեւության տունը ստեղծել է իր թանգարանը, որը կբացվի հոկտեմբերի 26-ին։
Թանգարանը գտնվում է Փարիզի արվարձաններից մեկում եւ զբաղեցնում է 126.000 քմ տարածք։
Մեծ քանակությամբ նմուշներ տեղավորելու համար պահանջվել է 11 պատկերասրահ։ Նորաձեւության տունը մտադիր է այստեղ անցկացնել ոչ միայն մշտական ցուցադրություններ, այլեւ տարբեր ժամանակավոր միջոցառումներ։

 

 

ՇԱԿԻՐԱՆ ՉԻ ԱՄՈՒՍՆԱՆԱ

«Glam Belleza Latina» ամսագրին տված հարցազրույցում Շակիրան ասել է, որ չի պատրաստվում ամուսնանալ Ժերարդ Պիկեի հետ. «Ես ու Ժերարդն ունենք ամեն ինչ երջանկության համար: Կատարյալ կապ, միմյանց հասկանալու ունակություն, սեր եւ ամենակարեւորը` որդի Միլան: Ես չեմ պատրաստվում ամուսնանալ, քանի որ կարծում եմ` ամուսնությունն այդքան կարեւոր նշանակություն չունի մեզ համար: Եթե նույնիսկ ես մի անգամ որոշեմ խաղալ հարսանիք, ապա ամուսինս հաստատ Ժերարդը կլինի»:




Լրահոս