Մարտեր առանց կանոնների` վայր, որտեղ մրցում են միայն ուժեղագույնները:
Եվ այսպես` հուլիսի 13-ին, ժամը` 20:00-ին «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիան» Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպում է «ArmFC» վարկածով թվով 13—րդ միջազգային խոշոր մրցաշար, որտեղ կմասնակցեն Հայաստանի և Իրանի ուժեղագույն մարզիկները: Ընդամենը 13 մենամարտ: Մուտքն անվճար է: Սակայն, եթե ցանկանում եք ռինգին ավելի մոտ գտնվել և … մի քանի մետր հեռավորության վրա հետևել մենամարտերին, կարող եք պատվիրել սեղան զանգահարելով` (099) 13 13 13 հեռախոսահամարին:
Հուլիսի 11—ին ԱրմՖայթինգ Ֆեդերացիայի անձնակազմը օդանավակայանում կդիմավորի Իրանից ժամանող մարզիկներին, հյուրերին, իսկ հուլիսի 12—ին, ժամը` 20:00—ին, Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում տեղի կունենա «ArmFC—13» մրցաշարին մասնակից մարզիկների կշռման հանդիսավոր արարողությունը: