ԼՂ-ում տեղի ունեցավ Ա. Ռապոպորտի անվան զբոսայգու հիմնարկեքի արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը hուլիսի 6-ին մասնակցել է բարեգործական միջոցներով Ստեփանակերտում կառուցվող բարերար Անդրեյ Ռապոպորտի անվան զբոսայգու հիմնարկեքի արարողությանը:

Երկրի ղեկավարը նոր զբոսայգու հիմնադրումը պահանջված է համարել՝ կարեւորելով նրա գեղագիտական եւ պրակտիկ նշանակությունը մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար:

Նախագահը բարձր է գնահատել արարողությանը ներկա բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ նշելով, որ այն կարեւոր է թե տնտեսական, թե բարոյական տեսանկյունից:

Արարողությանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:




Լրահոս