ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի օրենսդիր մարմինները պարտավորվել են 52-ամյա Ուիլյամ Դիլոնին վճարել 1.35 մլն դոլար` սխալմամբ 27 տարի բանտում անցկացնելու համար: Անազատության մեջ գտնվելու յուրաքանչյուր տարվա համար նրան կփոխհատուցվի 50 հազար դոլար: Տեղեկանալով Սենատի որոշման մասին` Դիլոնը շնորհակալություն է հայտնել իր փաստաբանին, ով անվճար փաստաբանական ծառայություն է մատուցել իրեն: «Այս ամբողջ պատմության մեջ միակ դրական պահն այն է, որ կան մարդիկ, որոնք այնքան են քեզ հավատում, որ պատրաստ են օգնել»,-ասել է նա:




Լրահոս