Մեկնարկել է «Արի տուն» 2014թ. ծրագրի 3-րդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ. ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

«Արի տուն» 2014թ ծրագրի երրորդ փուլին մասնակցելու համար Հայրենիք են ժամանել 170 պատանի եւ երիտասարդ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Լեհաստանից, Բելգիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Վրաստանից: Այս փուլի մասնակիցներին ուղեկցելու են նաև սիրիահայ ուսանողներ Շաղիկ Շադոյանը եւ Արես Ռեյիսյանը:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական եւ արդի տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր եւ երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:

Սփյուռքի նախարարություն




Լրահոս