Կենտրոն վարչական շրջանը սպասարկող այս աղբատարի վարորդը հարկ է համարել ծածկել մեքենայի բեռնախցիկի տարողությունը, ու բացի այդ, բոլորին զգուշացնել… իսկ թե ինչի մասին, դժվար չէ կռահել:
Հավանաբար բարձր ջերմաստիճանից աղբի բույրն ավելի անտանելի է դառնում, ու բարեխիղճ վարորդն անհրաժեշտ է համարել շոգից շշմած իր համաքաղաքացիներին «զգուշացիր» գրելով հիշեցնել, որ հնարավորինս հեռու մնան իր մեքենայից: