Շիրակի մարզում 10 օր տևած կարկուտը վնասել է ողջ բերքը. բնակիչները խուճապի մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Շիրակի մարզի Ղարիբջանյան և Ախուրիկ համայնքների բնակիչները փակել էին Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհը, քանի որ մոտ 10 օր տեղացած կարկուտը վնասել է նրանց ողջ բերքը:

Armlur.am-ի հետ զրույցում Ղարիբջանյանի համայնքապետ Մանվել Պողոսյանը հայտնեց, որ կարկուտը րոպեներ առաջ է դադարել, և վաղը առավոտյան՝ վնասների չափը վերջնական պարզելուց հետո իրենք արձանագրությունը կուղարկեն կառավարություն:

«Խեղճ բնակիչներն ի՞նչ անեն: Ողջ բերքը բնաջնջվել է: Անպայման պետք է դիմենք կառավարությանը` փոխհատուցման համար: Ու վաղը առավոտյան շուտ կզբաղվենք այդ հարցերով»,- նշեց համայնքապետ Պողոսյանը:

Վերջինս, շարունակելով խոսքը, հայտնեց, որ կարկուտի հետևանքով անգամ բնակարաններն են վնասվել, կոտրվել են ապակիները:




Լրահոս