Օրերս Armlur.am-ը հայտնել էր, որ վճարովի ավտոկայանատեղիները սպասարկող «Փարկինգ Սիթի սերվիս» ընկերությունն աճուրդի է հանվել: Նախնական գին, սակայն, չի սահմանվել:
Armlur.am-ի հետ զրույցում ՓԲ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը հայտնեց, որ այս պահին հետաքրքրվողներ կան, սակայն բանակցություններ դեն չեն սկսվել:
«Ոլորտում գործող որոշ կազմակերպություններ արդեն հետաքրքրվում են»,- շարունակելով խոսքն` ասաց Վ.Հարությունյանը:
Հիշեցնենք, որ, ինչպես հայտարարել էր տնօրեն Վազգեն Հարությունյանը, եթե հանրությունը կարծում է, թե իրենք գերշահույթ են հետապնդում, ապա իրենք պատրաստ են վաճառել ընկերությունն այն դեպքում, եթե իրենց ներդրումները հետ տրվեն: