Վալերի Օսիպյանի եղբորորդին ի հայտ կգա, երբ ժամանակը գա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ ժամանակը գա, ի հայտ կգա»,- Armlur.am-ի հարցին, թե երբ է ներկայանալու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետախուզվող եղբորորդին` Սեդրակ Օսիպյան, այսպես պատասխանեց նրա պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Նուբարաշենում դանակահարվել է 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը, ինչում կասկածվում է Սեդրակ Օսիպյանը:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Ս. Օսիպյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը, Վ. Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող իր պաշտպանյալի գործը Էրեբունու ոստիկանության քննչական բաժնից դուրս է եկել, և դրանով հիմա զբաղվում է ոստիկանության Երևանի քննչական վարչությունը: Թե ինչու, պաշտպանը դժվարացավ պատասխանել:




Լրահոս