ՀՀ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Կոպենհագենում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբի, բոլոր վարչությունների տնօրենների եւ փորձագետների հետ:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի բնակչության առողջության բարելավման ուղղությամբ ՀՀ Նախագահի եւ կառավարության ծրագրերը, ինչպես նաեւ մատնանշել այն խնդիրները, որոնք պահանջում են համակարգված համագործակցություն եւ համատեղ գործողություններ: ԱՀԿ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել առաջադրված նպատակների, թիրախների եւ առաջնահերթությունների վերաբերյալ` հայտնելով ԱՀԿ առաքելության եւ կարողությունների շրջանակներում անհրաժեշտ աջակցություն տրամադրելու իրենց պատրաստակամությունը:

Հանդիպման մասնակիցներն Արմեն Մուրադյանին մանրամասն ներկայացրել են հանրային առողջության բոլոր ուղղություններով ԱՀԿ քաղաքականությունը, ռազմավարությունները, գործողություններն ու կարողությունները:

ԱՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ համատեղ ծրագրերի շրջանակներում Հայաստանի ձեռքբերումներին, խոսել այն խնդիրների մասին, որոնք այսօր ծառացած են Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի առջեւ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն գործող 2014- 2015 թվականների երկամյա համաձայնագրի շրջանակում:




Լրահոս