1936 թվականի հուլիսի 9-ին իր մահկանացուն կնքեց Սովետական կուսակցական և պետական գործիչ, ՍՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ Աղասի Խանջյանը:
Ծնվել է 1901 թ. Վանում, սովորել է Վանի կենտրոնական վարժանարում (որտեղ սովորել է նաև գրողԳուրգեն Մահարին)։ 1917-ից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո անցել կուսակցական ղեկավար աշխատանքի Երևանում, 1928-ին Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, իսկ 1930-ից ընտրվել Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար։
Խանջյանը հատուկ ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը։
Խանջյանը սպանվել է 1936թ. Թբիլիսիում Լավրենտի Բերիայի կողմից (պաշտոնապես հայտարարվել է ինքնասպանություն)։ Խանջյանը սերտ կապեր է ունեցել բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ։ Նրա մահից հետո Չարենցը՝ ցնցված այդ լուրից գրում է «Դոֆին Նայիրական» սոնետների շարքը։ Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 միջնակարգ դպրոցը։