Չարխչյանի նոր գիրքը և Չարենցի սիրախաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն իր ընթերցողներին հերթական անակնկալն է մատուցել փաստագրական վեպերի շարքից: Այս անգամ նրա հերոսներն են հանճարեղ Եղիշե Չարենցն ու բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանը, որոնց սիրո իրական պատմությունն էլ ընկած է կենսապատում վեպի հիմքում:

Հեղինակի վկայությամբ, նա շուրջ չորս տարի աշխատել է այս ստեղծագործության վրա՝ բեկոր առ բեկոր հավաքելով և ի մի բերելով ավելի քան մեկ դարի վաղեկություն ունեցող դեպքերի և դրամատիկ իրադարձությունների շղթան:

Սա առաջին անգամն է, երբ Չարենց-Արմենուհի առնչությունները ներկայացվում են առավել ամբողջական, նոր բացահայտումների ու լրացումների լույսի ներքո: Գրքում տեղ են գտել բազմաթիվ վավերագրեր ու բացառիկ նյութեր, որոնք հրապարակվում են առաջին անգամ:

Եվ այս ամենով հանդերձ «Չարենց և Արմենուհի. սիրախաղ կրակի հետ» գիրքն առանձնանում է իր գեղարվեստական արժանիքներով՝ ներկայացնելով բարդ ու դժվարին ժամանակներում սիրահարների հոգեկան ապրումների, տառապանքների, երկընտրանքների, գայթակղությունների ու ընդվզումների խելահեղ ընթացքը, երբ մեծագույն պարտությունների և կորուստների գնով անգամ գրքի հերոսները փորձում են պահպանել այն ամենաթանկը, որ ի վերսուստ տրված է մարդուն՝ Սերը:




Լրահոս