Բժիշկները հաջողությամբ վիրահատել են 109-ամյա ճապոնուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայում բժիշկները հաջողությամբ վիրահատել են 109-ամյա մի կնոջ, ով տառապում էր կույրաղիքի սուր բորբոքումից: Վիրահատությունը տևել է 25 րոպե, քանզի բժիշկները մտավախություն ունեին, որ Ճապոնիայի ամենատարեց հիվանդի սիրտը կարող է չդիմանալ վիրահատությանը: Վիրահատությունից մի քանի օր անց կինը դուրս է գրվել հիվանդանոցից և նա իրեն լավ է զգում: Վերջին տվյալների համաձայն` Ճապոնիայի բնակչության ավելի քան 23 %-ը 65 տարեկանից բարձր են, իսկ ավելի քան 50 հազ. մարդ գերազանցել է 100 տարին::




Լրահոս