Agence France-Presse-ը հայտնում է, որ Բանգլադեշում փրկարարները գետում խորտակված լաստանավից դուրս են բերել տասնյակ դիեր: Մեղնա գետի վրա լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել է 105-ի: “Ջրասուզակները ստուգել էին նավախցիկներն ու ստորին տախտակամածից դուրս բերել տասնյակ մարմիններ”,- պատմել է փրկարարներից մեկը` հավելելով, թե ներկայումս կատարվում են աշխատանքներ գետի ստորին հատվածում` հուսալով հայտնաբերել մարդկային մարմիններ: Խեղդվածների հարազատները երկրորդ օրը շարունակ գետի ափերին շարված դիակների մեջ փորձում են ճանաչել իրենց հարազատներին: Հիշեցնենք, որ MV Shariatpur լաստանավը խորտակվել է մարտի 13-ի առավոտյան, նավթային բարժային բախվելու հետևանքով, Բանգլադեշի մայրաքաղաք Դակիից 40 կմ հեռավորության վրա:
Բանգլադեշում լաստանավի խորտակման հետեվանքով զոհվածների թիվը հասել է 100-ի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ