ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ կառավարության աշխատանքներն առաջվա ջերմեռանդությամբ չեն ծավալվում: Պատճառն այն է, որ նախարարներն ավելի շատ զբաղված են նախընտրական, կուսակցական գործերով, քան պաշտոնական: Եւ անգամ ծառայողական հեռախոսներով նրանք կուսակցական հանձնարարականներ են ստանում: Տեղեկությունը` ծառայողական հեռախոսների մասով, մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը` բացատրելով, որ դրանից իր աշխատանքը, միեւնույն է, չի տուժում: «Իսկ ՀՀԿ շտաբի նիստերին մասնակցո՞ւմ եք» հարցին Աշոտյանը պատասխանեց. «Ես շտաբի անդամ չեմ, համենայնդեպս` դեռ: Երբ որ շտաբն ամբողջական սկսի աշխատել, եւ ինձ հրավիրեն նիստերի` այս կամ այն հարցով կամ ստաբիլ, իհարկե կգնամ: Ինչի՞ մասին է խոսքը»: Փոխարենը Աշոտյանը վարչապետի հետ մասնակցում է կուսակցական այցերին` մարզեր: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀԿ-ի ներսում անառողջ մթնոլորտ է. Հովիկ Աբրահամյանի շտաբն առանձին է աշխատում, Տիգրան Սարգսյանինը` առանձին:




Լրահոս