Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակիցները նամակ են գրել ՀՀ նախագահին` բողոքելով ցածր աշխատավարձերի, իրենց ոտնահարված իրավունքների, տարիներ շարունակ չնորացվող համազգեստի, տեխնիկայի անվտանգության եւ մի շարք այլ խնդիրներից: Լոռու մարզպետը բորբոքված կրքերը հանգստացնելու եւ հաշտեցման եզրեր գտնելու նպատակով կողմերին հրավիրել է բանավեճի: Սեղանի մի կողմում կոմբինատի ղեկավարությունն է եղել` սեփականատեր Մադլեն Թաշճյանի գլխավորությամբ, իսկ մյուս կողմում` տարածաշրջանի պատգամավորը, Ախթալայի քաղաքապետը, սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, ինչպես նաեւ կոմբինատի աշխատակիցներ: Խաչիկյանն ակտիվ մասնակցել է բանավեճին: Թաշճյանը լսել է բանավիճողներին, աշխատողների բողոքները եւ ասել, թե հարցը կլուծվի, ուղղակի ինքը տեղյակ չի եղել, որ նման խնդիրներ են առկա:
ԽԱՉԻԿՅԱՆԸ` ԲԱՆԱՎԵՃՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ