ԳՈՐԾԱԴՈՒԼ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Արմավիա» ավիաընկերությունը գործադուլ է հայտարարել իր ուղեւորների դեմ, որն անդրադարձել է Երեւան-Մոսկվա, Երեւան-Ռոստով չվերթերի վրա: Ըստ «Արմավիա»-ի` այս ակցիան իրականացվել է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող բարձր սակագների պատճառով:
Վերոնշյալ չվերթերի ուշացումն իրականում պայմանավորված է «Ռոսնավիգացիա»-ին ունեցած պարտքերով, որի արդյունքում «Արմավիա»-ին արգելվել է չվերթեր իրականացնել Ռուսաստանի որեւէ քաղաք:  
«Արմավիա»-ն փորձում է իր ֆինանսական խնդիրները բարդել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի վրա:
Ըստ միջազգային պրակտիկայի` օդանավակայանային վճարներն այլ ծախսերի համեմատ (օրինակ` անձնակազմ, օդանավերի վարձույթ, վառելիքալցավորում եւ այլն) կազմում են չվերթերի շահագործման ընդհանուր ծախսի փոքր մասը: Օդանավակայանային վճարների ցանկացած փոփոխություն կարող է լրջորեն ազդել օդանավակայանի ծառայությունների եւ ենթակառուցվածքների վրա, սակայն փոքր ազդեցություն ունենալ ավիատոմսի վերջնական արժեքի վրա:
 ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող սակագները սահմանվել են 2005 թվականին  միջազգային ստանդարտներին համապատասխան` հաշվի առնելով օդանավակայանի զարգացման «Մաստեր պլան»-ը: Կիրառվող սակագները նույնն են բոլոր ավիաընկերությունների համար, սակայն «Արմավիա»-ն, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների, օգտվում է որոշ արտոնություններից, որոնք համաձայնեցվել են ՀՀ կառավարության հետ 2011թ. մարտին:   
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն կատարել է ՀՀ կառավարության առաջ «Մաստեր պլան»-ով ստանձնած պարտավորությունները եւ իրականացրել բոլոր ներդրումները: Արդյունքում բոլոր ուղեւորները եւ ավիաընկերությունները կարող են օգտվել ավելի բարձր որակի ծառայություններից, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին:
Ցավում ենք «Արմավիա»-ի նման անսպասելի ակցիայի արդյունքում ուղեւորներին պատճառված անհարմարությունների համար, որոնք մեր վերահսկողությունից դուրս են:  

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
R




Լրահոս