«168 ժամ» թերթը գրում է․ ««168 ժամն» ահազանգ էր ստացել, որ Երևանի Փոքր կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակից մոտ 60 մետր հեռավորության վրա, Մհեր Մկրտչյան 15 և 15/1 հասցեում 800-1000 քմ տարածք ցանկապատվել է՝ հերթական էլիտար բարձրահարկի կառուցման նպատակով: Ցանկապատի վրա փակցված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ստորագրությամբ 04.07.2014-ին «Սերեոն» ՍՊԸ-ին տրված N23/35-32 թույլտվությունը, որի համաձայն ընկերությունը մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը պետք է տարածքից ամբողջությամբ տեղափոխի ինժեներական կոմունիկացիաները («Գազպրոմ Արմենիա», «ԱրմենՏել», «ՀԷՑ», «Երևան Ջուր»):
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Սերեոն» ՍՊԸ-ի աշխատանքը չի ավարտվելու միայն խողովակների տեղափոխմամբ, այլ կառուցվելու է 10-հարկանի շենք, ինչի համար 10 մլն դոլար է անհրաժեշտ: Բայց համառ լուրերը պնդում են, որ «Սերեոնը» չունի այդքան գումար և նույնիսկ հողափորման աշխատանքների համար դիմել է ВТБ բանկին՝ վարկ ստանալու ակնկալիքով: Մեզ հաջողվեց պարզել, որ վերջին 1.5 ամսում «Սերեոնը» 2 անգամ վերավաճառվել է, և հունիսի 3-ին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ նշված հասցեում վարչագործարարական և հյուրանոցային համալիր կառուցելու թույլտվություն ստանալու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։