«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է մեկնել Բրազիլիա՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռ. Հայրապետյանը ցանկանում է Սերժ Սարգսյանի հետ այդ օրը միասին լինել Բրազիլիայում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Ռ. Հայրապետյանից, ով ասաց, թե ինքը բազմիցս ասել է, որ հեռախոսով հարցերին չի պատասխանելու:
Իսկ ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախ ասաց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի, այնուհետեւ հայտարարեց, թե մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։