«The Sunday Times»-ի փոխանցմամբ` Christie՚s աճուրդի տունը վաճառքի է հանել Պաբլո Պիկասոյի «Երեխան եւ աղավնին» կտավը: Այն գնահատվել է 80 միլիոն դոլար, բայց նկարի գնորդն անհատապես է ընտրվելու, այսինքն` աճուրդ չի լինելու: Մինչեւ հիմա պարզ չէ, թե կտավն ում ձեռքերում է, միայն հայտնի է, որ այն մասնավոր հավաքածուներ ունեցողի մոտ է: Ի դեպ, հենց նրան է պատկանում վաճառքի գնի համաշխարհային ռեկորդը` 2010-ին նրա կտավներից մեկն աճուրդում վաճառվել է 106,5 միլիոն դոլարով: Ներկայում Պիկասոն աշխարհի ամենաթանկ նկարիչներից է:
ԱՄԵՆԱԹԱՆԿ ՆԿԱՐԻՉԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ