Հայկական պարը ներկայացվեց պարի միջազգային կոնգրեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 2-7-ը Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը Պարի համաշխարհային խորհրդի կողմից հրավիրված էր մասնակցելու Աթենքում անցկացվող պարի միջազգային կոնգրեսի հավաք-գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի ավելի քան 30 երկրների պարարվեստի հայտնի տեսաբաններ, բալետմայստերներ եւ ազգագրագետներ:

«Բերդ» պարախմբի ներկայացուցիչները միջազգային գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Երեւանի պարարվեստի եւ պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջի աջակցությամբ։ Գիտաժողովի շրջանակներում անսամբլի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ինչպես տարբեր ժողովուրդների ազգային պարերին, պարանմուշներին, կատարման ճշգրիտ ձեւերին ու մեթոդներին, այնպես էլ՝ տարազներին ու տարազաձեւերին:

Հավաք-գիտաժողովի շրջանակներում «Բերդ» պարային անսամբլը հնարավորություն ունեցավ տարբեր երկրներից ժամանած պարարվեստի հայտնի մասնագետների հետ անցկացնելու ժողովրդական պարերի վարպետության դասընթացներ: Օտարազգի պարուսույցները ծանոթացան հայկական ժողովրդական պարերի հնագույն ձեւերին, ինչպես նաեւ՝ հայկական տարազների պատմությանն ու դրանց բազմազանությանը:




Լրահոս