Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցների մի մասը այս պահին բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց, ներսում ընթանում է գործադիր մարմնի նիստը: Կառավարության շենքի դիմաց նաև ոստիկաններ կան: “Ապամոնտաժեք”, “Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով, և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները”, “Ոստիկանները բիրտ ուժ են կիրառել այս գիշեր”, “Պատժել ոստիկանապետին, քաղաքապետին, որոշում կայացնողներին”, Հանրային տարածքը հանրությանն է” ահա այսպիսի գրություններ են նրանք պարզել:
Ակտիվիստները կառավարության շենքի դիմաց պահանջում են ապամոնտաժել կրպակները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ